Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքի մասին

39

Իրանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք Է գրանցվել: Այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաստատված Է COVID-19-ի առկայությունը Կումում եւ Արաքում հոսպիտալացված երեք հիվանդի մոտ»,- ասել Է Ջահանփուրը, ինչպես հետեւում Է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունից: Նա նաեւ նշել Է, որ երեք վարակվածներն իրանցիներ են:

Փետրվարի 19-ին հայտնի Է դարձել, որ Իրանում երկու մարդ Է մահացել կորոնավիրուսից, նրանք երկուսն Էլ իրանցիներ են, Կումի բնակիչներ: Ինչպես հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների ազգային կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին, Կում քաղաքում կորոնավիրուսից մահացած երկու իրանցիները Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստան այցելած մարդկանց հետ չեն շփվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի կառավարությունը հաստատել էր երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի մասին տեղեկությունը: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակված երկու անձ մահացել է:
Загрузка...