Ռոնալդու. Մբապեն ֆուտբոլի ապագան է

34

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բարձր է գնահատել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի խաղային որակները, հաղորդում է L’Équipe-ը:

«Մբապեն ֆուտբոլի ներկան և ապագան է: Նա ֆանտաստիկ խաղացող է, ով ահռելի բնատուր տաղանդ ունի: Կիլիանի խաղային որակները նույնիսկ վախեցնում են:

Այս տղան իրական հրաշագործ է»,- հայտարարել է 35-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մբապեն այս մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում` դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Загрузка...