15-ամյա պատանին հետախուզվում էր կողոպուտի փորձի համար. հայտնաբերել են Բամբակաշատ գյուղում

30

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին, ժամը 15.05-ին, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից բերման է ենթարկվել 15-ամյա Վարդան Ա.-ն:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նա փետրվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Загрузка...