Վանաձորի բնակիչը գողացել էր թոշակառու հոր խնայողությունը

40

Փետրվարի 25-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Շինարարների փողոցի մի բնակարանից փող են գողացել:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 72-ամյա բնակարանատերը հայտնել էր, որ հունվարի 2-ի ժամը 17.30-ից փետրվարի 25-ի ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ եղանակով մուտք են գործել բնակարան և ներքնակի տակից գողացել 4000 դոլար և 600 հազար դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել տուժողի 31-ամյա դուստրը, որը տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Загрузка...