Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել. Կոթիի համայնքապետ

26

Այսօր կեսօրին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Կոթիի վարչական ներկայացուցիչ Ֆելիքս Մելիքյանը:

«Որևէ վնաս մեր համայնքը չի կրել, կրակոցներն ավելի ինտեսիվ տևել են կես ժամ, հետո ընդհատումներով մոտ մեկ ժամ շարունակվել են, պատասխան կրակից հետո դադարել են կրակել»,-  ասաց նա և հավելեց, որ այս պահին կրակոցները դադարել են:

Մելիքյանը նշեց, որ վերջին մի քանի օրերին հակառակորդը հաճախ է կրակում: Դա նա հատուկ որևէ բանով չի պայմանավորում:

«Ուղղակի մեր հակառակորդը մեկ-մեկ հիշողության կորուստ է ունենում, այսպես էլ է լինում»,- նշեց նա:

Загрузка...