Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիքի Սուրեն Պապիկյանը բնակարանի գնման վկայագիր հանձնեց

46

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիքի բնակարանի գնման վկայագիր հանձնեց:

Վկայագրերը հանձնելուց առաջ նախարարը հայտարարեց, որ շատ հուզմունքով է հանձնելու դրանք: «Այստեղ հավաքված մարդիկ շուրջ 30 տարի Ադրբեջանից բռնագաղթած եւ անօթեւան մնացած ՀՀ քաղաքացիներ են, եւ հիմա մեր կառավարությունը միջոցներ է գտել նրանց մի մասի կարեւոր կենսական խնդիրը լուծելու համար: Ես շատ լավ եմ հասկանում, թե ձեզ համար ինչ կարեւոր է սեփական բնակարան ունենալը, եւ հիմա մեծ հուզմունքով ձեզ եմ հանձնելու ձեր վկայագրերը»,- ասաց Պապիկյանը:

Загрузка...