Ոստիկանության աշխատակիցներն ունեցել են «Վստրեչի Ապեր»-ին ձերբակալելու որոշու

61

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տանն այս գիշեր իրականացված գործողությունները եղել են հարուցված քրեական գործի շրջանակում:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով, որ ունեցել են նախաքննական մարմնի՝ անձին ձերբակալելու մասին որոշում:

Մեր ճշտող հարցին՝ այժմ Վարդանյանը ձերբակալվե՞լ է, Ոստիկանությունից չպատասխանեցին՝ առաջարկելով մանրամասների համար դիմել Քննչական կոմիտե: ՔԿ-ից, սակայն, մեր զանգերին, այդպես էլ չպատասխանեցին:

Հիշեցնենք՝ Վարդանյանի փաստաբաններն այսօր առավոտյան հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ գիշերը՝ ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

Загрузка...