Խիստ կարևոր։ Ամսի 15-ից պետք է պատրաստվել․ Խուճապի չմատնվեք, այլ զգոն եղեք

62

Իտալիան այս պահին կորոնավիրուսից մահացությունների թվով առաջինն է։ Վերջին տվյալներով` Մարտի 10-ի, երկրում վարակվել է 10.149 մարդ․․․

Երկրում կարանտին է հայտարաված և սահմանված է «կարմիր գոտի», ըստ որի` մարդկանց տեղաշարժը սահմափակվում է ոչ միայն Իտալիա ժամանողների և Իտալիայից մեկնողների դեպքում, այլև երկրի ներսում․․․

Ինչպես արդեն հայտնի է Իտալիայի Միլան և Հռոմ քաղաքներից օրեր առաջ երկու ինքնաթիռ է ժամանել Երևան․․․

Ինքնաթիռը Հայաստան էր բերում մեր հայրենակիցներին՝ հատուկ երկու չվերթով․․․

Նախնական զզնությամբ ոչ մի վտանգավոր համախտանիշ չի նկատվել ուղևորների մոտ․․․

Դժբախտաբար, սակայն, այսօր հայտնի դարձավ, որ Եվրոպայում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնից ժամանած անձանց մոտ հայտնաբերվեց COVID-19-ը

Երկուսը՝ ազգությամբ հայեր էին, իսկ երորդը՝ Հայաստանում աշխատող իտալացի․․․

«Կորոնավիրուս հայտնաբերված այս 3 անձանց հետ ուղիղ շփվածների մեկուսացմամբ ենք հիմա զբաղվում, նրանք շատ չեն»,–տեղեկացրեց նախարարը․․․

Նրա խոսքով` ժամանման պահին ուղևորները գանգատներ չեն ունեցել, հետո տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ և թեստավորում են անցել, ու պարզվել է, որ 3–ը վարակված են․․․

«Նրանցից 2–ը իրենց լավ են զգում, միայն մեկի մոտ կա աջակողմյան թոքաբորբ։ Ախտանիշանային բուժումից հետո պետք է որ անցնի, որովհետև արագ բուժում է արվում»,–տեղեկացրել է նախարար Արսեն Թորոսյանը․․․

Հայտնիէ դարձել նաև, որ Հռոմից կազմակերպվելու է չարթերային ևս մեկ թռիչք դեպի Երևան․․․

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան,

որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը․․․

Փաստորեն ստացվում է, որ ընդամենը օրեր անց՝ մարտի 15-ին, Իտալիայից ևս մեկ մարդկանց խումբ է գալու․․․․

Ամենևին չուզենալով որևէ խուճապի ֆոն ստեղծել, պետք է ֆիքսենք ու հասկանանք, որ այդ դեպքում ևս չի բացառվում․ որ նոր վարակակիրներ կլինեն․․․ Հիմա գլխավորի մասին․․․

Անկախ ամեն բանից, պետք է մշտապես զգոն լինենք, պետք է բացառենք խուճապը, պետք է հարգալից լինենք յուրաքանչյյուր վարակված պացիենտի հանդեպ, պետք է ուղղակի կրկնապատկել, եռապատկել մեր զգոնությունը և առավել խորությամբ հետևել հիգենիայի կանոններին․․ Իր էջում գրում է Հասմիկ Հակոբյանը

https://newstime.am/
Загрузка...