Առաջիկա 7 օրերին կաշխատեն միայն սննդի խանութներն ու դեղատները. կգործեն տեղաշարժման սահմանափակումներ

20

Առաջիկա յոթ օրվա ընթացքում կաշխատեն միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները՝ սննդի խանութները և դեղատները:

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

Ավինյանը նշել է, որ կգործեն նաեւ տեղաշարժման սահմանափակումներ: Քիչ անց կհրապարակվի նոր սահմանափակումների ամբողջական ցանկը:

Պարետի տեղեկացմամբ՝ մինչ այս պահը գործող սահմանափակումները եղել են բավական էֆեկտիվ, իսկ առաջիկա 7 օրվա համար խստացվող սահմանափակումները կլինեն արդեն իսկ գործող անվտանգության միջոցառումներն առավել էֆեկտիվ դարձնելու համար:

Մանրասները՝ տեսանյութում:

Յոթ օրվա ընթացքում կաշխատեն միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները՝ խանութները և դեղատները. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

Geplaatst door Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն op Dinsdag 24 maart 2020
Загрузка...