1 շաբաթով դադարեցվել է զենքի շրջանառության հետ կապված թույլտվությունների, լիցենզիայի տրամադրումը

10

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես նաև այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: 

Загрузка...