Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը

12

Հայաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով պարետի խստացված կանոնների կապակցությամբ, ք. Երևան, Ազատություն 24/1 հասցեում գործող Beeline-ի վաճառքի և սպասարկմա գրասենյակը նույնպես փակվեց:

Ինչպես և նախկինում բաժանորդների համար գործում են լայն հնարավորություններ՝ իրենց խնդիրներն առցանց լուծելու համար՝ առանց տանից դուրս գալու:

Գործում է 8222 հեռախոսահամարը, որի օգնությամբ կարելի է լուծել հետևյալ խնդիրները.

– SIM քարտի փոխարինում,
– wi-fi մոդեմի փոխանակում 5-օրյա փորձաշրջանի ընթացքում,
– հեռախոսահամարի վերականգնում (ֆիքսված հեռախոսահամար, ֆիքսված ինտերնետ, բջջային հետվճարային հեռախոսահամար),

Beeline-ի առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով ( beeline.am/eshop ) կարելի է պատվիրել.

– նոր հեռախոսահամարներ, հեռախոսներ և մոդեմներ,
– ֆիքսված ինտերնետի միացում (COMBO փաթեթներ):
Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել
այստեղ կամ BeeMoney հավելվածով:

Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով` Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապից, ինչպես նաև բաժանորդները կարող հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի առցանց հարթակին:

Загрузка...