Մինչև ժամը16:00-ն քաղաքացիների՝ ձևաթուղթ չունենալու խնդիրը բացատրական աշխատանքով կլուծվի, դրանից հետո կանցնենք օրենքով նախատեսված գործողությունների. փոխոստիկանապետ

13

Հարցին՝ մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձանցից եղել են այնպիսիք, որոնք խախտել են կանոնները, Մհրյանը պատասխաեց, որ երեկ այդպիսի դեպք չի եղել, բայց դրա նախորդ օրը եղել և կարգավորվել է:

Պարտադիր լրացման ձևաթղթիկներին անդրադառնալով՝ փոխոստիկանապետն ասաց, թե իր կարծիքով՝ դրանց տրամաբանությունն այն է, որ թերթիկը լրացնող քաղաքացին պատասխանատվության զգացողություն ունենա և գիտակցի, որ իր լրացրած տեղեկատվության համար պետք է պատկան մարմնին հաշվետվություն ներկայացնի:

Դիտարկմանը, թե ձևաթղթերը ևս կարող են վարակի տարածման աղբյուր դառնալ, քանի որ դրանք ստուգում են ոստիկանները, իսկ վերջիններս օրական հարյուրավոր քաղաքացիների հետ են շփվում, Մհրյանն արձագանքեց, որ ոստիկանությունը հնարավորության սահմաններում փորձելու է պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները՝ ընդգծելով նաև, թե ոչ ոք վարակից ապահովագրված չէ:

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ՔԿՀ-ներին, ասաց, թե այստեղ վերահսկելի վիճակ է, իսկ դատապարտյալների հանձնուքների արգելքը պայմանավորվածմ է միայն վարակի՝ ՔԿՀ-ներ մուտքը կանխարգելելու նպատակով:

«ՔԿՀ-ից դուրս եկող դատապարտյալներին, կալանավորված անձանց և ուղեկցող ստորաբաժանումներին տրամադրվում են համապատասխան դիմակներ և ձեռնոցներ՝ վարակի կանխարգելման համար: Անհրաժեշտության դեպքում իրականացվել են թեստավորումներ, բայց արդյունքները եղել են բացասական, ոչ մի ՔԿՀ-ում վարակման դեպք չունենք»,- ասաց նա՝ նշելով, որ եթե որևէ մեկի մոտ հայտնաբերվի կորոնավիրուս, կիրականացվեն համապատասխան միջոցառումներ այնպես, ինչպես մյուս քաղաքացիների դեպքում, տարբերակում չկա:

Загрузка...