Պայթյուն Շիրակի մարզում. Լուսակերտի 50-ամյա բնակիչը մահացել է (տեսանյութ)

15

Այսօր՝ մարտի 25-ին, ժամը 14:00-ի սահմաններում Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի Իսրայելյանների տան բակում պայթյուն է որոտացել: «Դեպքը տեղի է ունեցել ընտանիքին պատկանող ցախանոցում: Տան տեր էլ՝ Իսրայելյան Սամվելը, մահացել է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Լուսակերտի համայնքապետ Սամվել Բալաբեկյանը:

Թե ինչի հետևանքով կարող էր ցախանոցում պայթյուն առաջանալ, համայնքապետը չգիտեր: Ասաց զրուցել է մահացողի որդու հետ: Տղան պատմել է, որ առավոտից հոր հետ ցախանոցն են դասավորել, հավաքել, մաքրել: «Տղան մի պահ տուն է մտել, հենց այդ պահին էլ պայթյունի ձայնը լսվել է: Եկել, տեսել են էդ մարդը էլ չկա: Ձեռ-ոտ սաղ կտրել է»,-պատմեց համայնքապետը:

Իսրայելյանները սոցիալապես անապահով ընտանիք են: Ըստ համայնքապետի, 6 հոգանոց ընտանիքը Սամվելը հիմնականում պահում էր արտագնա աշխատանքի մեկնելով: «Անասուն ու հող էլ ունեն, զբաղվում էին, ապրում էին, էլի: Տղա ուներ, աղջիկ, թոռներ»,-ասաց Բալաբեկյանը:

Загрузка...