Եվրոպայում կորոնավիրուսի հետևանքով Թուրքիայի 32 քաղաքացի է մահացել. Չավուշօղլու

16

Եվրոպայի տարբեր երկրներում կորոնավիրուսի հետևանքով Թուրքիայի 32 քաղաքացի է մահացել: Այս մասին տեղեկացնում է «En Son Haber» լրատվականը` հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

«Մեր քաղաքացիներից 32-ը կորոնավիրուսի հետևանքով մահացել է Եվրոպայի տարբեր երկրներում: Մենք զբաղվում ենք նրանց մարմինները հայրենիք տեղափոխելու գործով»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հայրենիք վերադարձնեն նաև արտերկրում սովորող թուրք ուսանողներին:

«Մենք արդեն 11 չվերթ ենք կատարել և 8 երկրներից 2721 ուսանողի ենք վերադարձրել»,-նշել է Չավուշօղլուն:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 000-ը, ավելի քան 18900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Загрузка...