ՊԵԿ-ը եռակի պետք է խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ, հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի․ վարչապետ

7

Բյուջեի մասով մենք, որքան էլ տարօրինակ հնչի, լավ լուր ունենք․ մենք վստահ ենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարենք մոտավորապես 5 միլիարդ դրամով: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը:

«Այս առումով ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարևորությանը, որովհետև այսօր շատ սոցիալական խնդիրների, տնտեսական աջակցության խնդիրների մասին է խոսվում, այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ: Շատ է ասվում, որ մարդիկ չեն աշխատում, նրանցից հարկ եք ուզում, չաշխատող, շրջանառության, շահույթների բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ, հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձևավորված պարտավորություն»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ ակնկալում է, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները, քանի որ հիմա շատ ձեռնարկություններ, խանութներ չեն աշխատում և այս գործողության հասցեատերերը շատ ավելի քիչ են: «Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի, ոչ մի արդարացում չկա»,-ասաց նա և նկատեց, որ այսօր խանութների շրջանառությունն էականորեն աճել է:

Նա կարևորեց, որ չպետք է թույլ տալ, որ տխրահռչակ սովորություններն ակտիվանան: «ՊԵԿ-ը կրկնակի, եռակի պետք է խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ արձագանքեց, որ ամբողջ ծավալով աշխատում են:

https://www.tert.am/am/news/2020/03/26/pashinyan/3246725
Загрузка...