Իրավիճակը շատ ռիսկային է, և ստիպված ենք սահմանափակումները երկարացնել առնվազն 10 օրով, կորոնավիրուսով վարակված 90 անձ թոքաբորբ ունի. վարչապետ (տեսանյութ)

63

Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, անդրադառնալով աշխարհում կորոնավիրուսի վիճակագրությանը, նշեց, որ վարկված շատ մարդ կա, և շատերս ենք վարակվելու կորոնավիրուսով, եթե ոչ բոլորս: 

Վարչապետը կարևորեց, որ պրոցեսը լինի առավելագույն կառավարելի և այնպես չլինի, որ հիվանդների թիվն այնքան շատանա, որ մեր առողջապահական համակագրը կաթվածահար լինի, և այլ երկրների նման ստիպված լինենք փողոցներում ծառերի տակ մահճակալներ դնել:

«Ես խնդրում եմ բոլորիս շատ լուրջ վերաբերել, այսօրվա դրական ախտորոշված քաղաքացիների 424 անձ նույնիսկ ջերմություն չունի, բայց մյուս կողմից շուրջ 90 անձ  թոքաբորբ ունի և նրանցից 30-ը ծանր վիճակում են: Իրականում իրավիճակը շատ ռիսկային է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշխարհի վիճակագրությունը շատ ավելի վատն է, քանի որ 801 հազարի է հասնում աշխարհում վարակվածների թիվը և կանախտեսելի է, որ այս ցուցանիշը 1 միլիոնը կհատի, իսկ մահերի թիվը 38,749 է, բուժվածներինը՝ 172,317:

Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։

Geplaatst door Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան op Dinsdag 31 maart 2020
Загрузка...