Եթե ոչ քամահրական, ապա ինչպե՞ս բնութագրել այն, երբ ժամը 17:00 զանգ են տալիս խմբակցություն և հայտարարում, որ հենց այս րոպեին արտահերթ նիստ է գումարվում. Շաքե Իսայան

65

Եթե ոչ քամահրական, ապա ինչպե՞ս բնութագրել այն, երբ ժամը 17:00 զանգ են տալիս խմբակցություն և հայտարարում, որ հենց այս րոպեին արտահերթ նիստ է գումարվում։
Ես ինքս սա դիտարկում եմ որպես անհարգալից վերաբերմունք հանրապետության գլխավոր քաղաքական ինստիտուտի՝ խորհրդարանի և խորհրդարանական խմբակցությունների նկատմամբ։
Ի դեպ հայտարարված օրակարգ ևս գոյություն չունի, բայց ավելի քան վստահ եմ, օրակարգում առավոտյան տապալված նախագիծն է՝ քաղաքացիների անձնական տեղաշարժի և հեռախոսազանգերի վերաբերյալ:
Ինչպես ասում են, խորհրդարանը վերածել «պարապ վախտի խաղալիքի» մարտավարությունը դատապարտված է ձախողման։ Այն ուղղակի հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և ինստիտուցիոնալ արժեքներին:

Մնանքտանը

https://m.facebook.com/story.php?story_fbid=3132001576811311&id=100000044970102

Загрузка...