«Գ.Ծառուկյան» հիմնադրամը սննդամթերք է հատկացրել Արմավիրի մարզի անապահով ընտանիքներին

62

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզում հանդես է եկել հերթական սոցիալական խոշոր նախաձեռնությամբ: Երկու օր շարունակ hիմնադրամի աշխատակիցները շրջել են մարզի մեկ տասնյակից ավելի գյուղերում, սննդամթերքով լի տոպրակներ են հատկացրել հաշմանդամներին, սոցիալապես անապահով ու կարիքավոր ընտանիքներին: Քաջ գիտակցելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները՝ Գագիկ Ծառուկյանի առաջարկով հիմնադրամի աշխատակիցները, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, սնունդը հասցրել են տներ:

Загрузка...