Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին. Եռաբլուր այցը՝ լուսանկարներով

39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել  ապրիլյան պատերազմի զոհերի, նաեւ զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Загрузка...