Արցախում մեկուսացված 2 անձանցից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

55

Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են՝ մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:

Հաստատված դեպքի մասին հիշեցնում են, որ վերջինս ապրիլի 2-ի առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, որը ապրիլի 4-ին այլ խնդրով տեղափոխված է եղել նույնի բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին նրա հետ առնչված բոլոր քաղաքացիները ապահովության նկատառումներով նախօրոք ինքնամեկուսացել են՝ 17 քաղաքացի: Այդ քաղաքացիներն այս պահին որևէ ախտանիշներ չունեն:

Արցախի Համաճարակաբանության և հիգենիայի կենտրոնը նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո օրեր առաջ ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ է իրականացրել:

Նշենք, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնվում 39 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 89 կմ-ի վրա:
Վերոնշյալ բնակավայրը քաղաքացուն մեկուսացնելուց հետո գտնվել է վերահսկողության տակ:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով

Загрузка...