Կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 47-ով, գրանցվել է եւս մեկ մահ. ընդհանուր դեպքերը 1159 են

44

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 47 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր  թիվը հասել է 1159-ի: Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը։ Ըստ տվյալների, եվս մեկ մարդ մահացել է։

Երեկվա դրությամբ վարակվածների թիվը 1111 էր։ Վերջին տվյալներով՝ արդեն բուժվել է 297 մարդ, փաստացի բուժվողների թիվը 797 է, իսկ մահվան դեպքերն ավելացել են ևս մեկով` հասնելով 18-ի։ 

ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ հայտնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։

Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։

Загрузка...