Սեպտեմբերի 1-ից Արցախի Հանրապետությունում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար

17

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։

«Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից»,- գրել է Հարությունյանն ու համոզմունք հայտնել, որ իրավիճակի հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրելուն:

«Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է»,- նշել է ԱՀ նախագահը:

«Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ»,- գրել է Հարությունյանն ու բարի երթ մաղթել շրջանավարտներին։

Загрузка...