Չինաստանի Սանմենսիա քաղաքում հնագետներն ավելի քան երկու հազար տարվա վաղեմություն ունեցող սափոր են հայտնաբերել:

59

Չինաստանի Սանմենսիա քաղաքում հնագետներն ավելի քան երկու հազար տարվա վաղեմություն ունեցող սափոր են հայտնաբերել: Սափորի ներսում հայտնաբերվել է անհայտ դեղնաշագանակագույն երանգի 3000 մլ հեղուկ։ Այժմ քիմիկոսներն ուսումնասիրում են հեղուկը, «Սինխուա» գործակալությանը հղումով գրում է korrespondent.net-ը։

Նշվում է, որ սափորը հայտնաբերվել է դամբարանում, որը, ենթադրաբար, կառուցվել է մ.թ.ա. 221-207 թվականներին կամ Արևմտյան Հան դինաստիայի (Մ. թ. ա. 8 թ.) կառավարման սկզբին: Սափորը զարդարված է սագի գլխի պատկերով։

Մասնագետների կարծիքով՝ դամբարանում կարող է պաշտոնյա թաղված լինել։ Դամբարանում հայտնաբերվել են նաև կաթսա, գավաթ, երկաթե և նեֆրիտե սրեր։

Ինչ վերաբերում է հեղուկին, գիտնականներն նշում են, որ այն նստվածք ունի: 

Загрузка...