Դուբայում կառուցվում է առցանց առևտրի համար նախատեսված «քաղաք» (լուսանկարներ)

94

Առցանց հարթակն առևտրային ոլորտի բոլոր ճյուղերի ապագան է, և ներկայիս կորոնավիրուսային համավարակը միայն ամրապնդում է այս կանխատեսման հիմքերը, գրում  է Luxury Launches կայքը՝ մանրամասնելով, որ Դուբայում ստեղծվում է էլեկտրոնային առևտրի նոր ազատ գոտի:

Dubai Commercity կոչվող պետական նախագիծը կարժենա 870 մլն դոլար: Այն կգտնվի Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում և կներառի 12 շինություն, այդ թվում՝ բիզնես կլաստեր, լոգիստիկ և սոցիալական կենտրոններ:

Ազատ առևտրի գոտին կունենա մի շարք արտոնություններ, այստեղ չի գանձվի եկամտահարկ, չեն գործի արժույթի վերաբերյալ սահմանափակումները և այլն:

Հաճախորդները կկարողանան մուտք գործել արհեստական բանականությամբ կառավարվող պահեստներ, ռեստորաններ և սրճարաններ:

Dubai Commercity-ի բացումը տեղի կուենան նոյեմբերին:

Նախագծի մասնակից Մոհամեդ ալ Զարունին նշել է, որ էլեկտրոնային առևտուրն այստեղ լինելու է  ամենաբարձր մակարդակի վրա:

Загрузка...