Գ.Ծառուկյանի հրավերով իտալացի բժիշկները այցելել են Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ

40

Կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Իտալիայից Հայաստան է ժամանել համաճարակաբանների խումբ: Գագիկ Ծառուկյանի հրավերով իտալացի մասնագետներն այցելել են Երևանի «Արարատ» կոնյակի- գինու- օղու կոմբինատ, ծանոթացել հայկական կոնյակագործության ավանդույթներին: Գլխավոր բժիշկ Մարիո Ռավիոլոն իր և գործընկերների հիացմունքն է արտահայտել գործարանի հարուստ պատմության վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ իրենց այցը ավելի կամրապնդի հայ-իտալական դարավոր բարեկամությունը:

Загрузка...