Չինաստանում պարզել են, որ COVID-19-ի նկատմամբ հակամարմինները կարող են անհետանալ 2 ամիս հետո

30

Չինացի գիտնականները կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների հետազոտություն են անցկացրել: Նրանք համեմատել են COVID-19-ով հիվանդացած ավելի քան 70 մարդու իմունային համակարգի արձագանքները:

Ըստ ABC News-ի, պարզվել է, որ վարակվելուց հետո օրգանիզմում արտադրված հակամարմինները կարող են անհետանալ արդեն երկու ամիս հետո: Հենց դա է տեղի ունեցել հիվանդության ասիմտոմատիկ ընթացք ունեցող հիվանդների 40%-ի օրգանիզմում: Բացի այդ, հակամարմիններից զրկվել է նաև COVID-19-ը ծանր տարած հիվանդների 13%-ը:

Այսպիսով, գիտնականներն իրենց զեկույցում նշել են, որ COVID-19-ով հիվանդացածներին «իմունային անձնագիր» տալ դեռևս չի կարելի: Հետևաբար, չարժե թույլ տալ, որ նրանք ճանապարհորդեն կամ գնան աշխատանքի:

Загрузка...