Ալյումինի գինն աճել է. գունավոր մետաղների գները՝ ըստ LME-ի

26

Լոնդոնի մետաղների բորսայի հունիսի 29-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.78%-ով և կազմել 1607.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.33%-ով և կազմել 5966.50 դոլար, կապարի գինն աճել է 0.25%-ով և կազմել 1793.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.30%-ով և կազմել 12723.00 դոլար, անագի գինն աճել է 0.85%-ով և կազմել 16751.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 2030.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16160.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28500.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

Загрузка...